Ներքին 4 տարի առաջ - 16:21 07-10-2022

Միութենական պետության միֆը, լեգենդը հորինել է հենց Փաշինյանը. Տիգրան Քոչարյան

«Ռուսաստանի այցը ժամանակին նախատեսված էր, որովհետև մենք ունենք նաև ոչ ֆորմալ հանդիպումներ, այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Պուտինի 70 ամյակն է և այդ առիթով էլ շնորհավորել էին»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը պատասխանելով հարցին, թե ինչպես կբնորոշեք Փաշինյանին եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումներից հետք այցը Սանկտ Պետերբուրգ։

Քոչարյանը խոսելով՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարության տարածման մասին, ասաց. «Այն պրոցեսները, որոնք տեղի ունեցան երեկ, ուղղակի խայտառակություն էր, որովհետև Փաշինյանը հաստատակամորեն հրաժարվում է Արցախից և, ավելին, նա իր բոլոր հայտարարություններում՝ և՛ ԱԺ-ում, և՛ դրանից հետո՝ երեկ ուղղակի իր համար որոշել է, որ Արցախը Ադրբեջանի մաս պետք է կազմի, որովհետև հայտարարության մեջ որևէ նշում Արցախի մասով չկա։ Սովորաբար, երբ որ նույնիսկ խոսքը գնում էր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին միշտ նշվում էր, որ Արցախի կարգավիճակը դրան դեմ է, բայց այս անգամ դա չնշվեց, շարունակվում է Արցախը հանձնվել Ադրբեջանին»։

Հարցին, թե տեղեկություններ կան, որ այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է քնարկվի միութենական պետություն ստեղծվելու գաղափարը, ի՞նչ եք կարծում ռուս-ուկրաինական պատերազմի այս փուլում իրատեսական է Ռուսաստանի կողմից նման հարցի առաջ մղումը, դա ի՞նչ կտա Ռուսաստանին, Քոչարյանն ասաց. «Գիտեք Միութենական պետության միֆը, լեգենդը հորինել է հենց Փաշինյանը և իր արևմտամետ հատվածը, ինչը տեղավորվում է հակառուսական այս քարոզչության մեջ, որովհետև Ռուսաստանին միութենական պետություն ստեղծելը ընդհանրապես չի հետաքրքրում, և դա Պուտինն իր ելույթում նշել է»,- ասաց Քոչարյանը

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը