copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:57 06-10-2022

Արցախը չի եղել, չի լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ մեկը չի կարող դա մեզ պարտադրել․ Դավիթ Բաբայան

Որևէ մեկն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ բացի Ադրբեջանից և Թուրքիայից։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս 2007 թվականին Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Իր խոսքով՝ դա տեղի է ունեցել ՀՀ՝ այդ ժամանակվա ԱԳՆ Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։

«Այդ դեպքում ինչի՞ էին այդքան տարիներ բանակցություններ ընթանում, և Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը»,- ասաց Արցախի արտգործնախարարը։

Ըստ նրա՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը կբերի հայության կործանման ու բարոյազրկման։

«Եթե մենք որպես ազգ դա ճանաչենք՝ հաստատ կդադարենք գոյություն ունենալ։ Սա մեր հավաքական մոտեցումն է»,- եզրափակեց նա։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում