Երևան +25°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:09 05-10-2022

Փաշինյանն արդեն անցել է Հայաստանի շահերն ու ինքնինշխանությունն ամենօրյա ռեժիմով հանձնելու գործին․ Արմեն Այվազյան

«Փաշինյանն արդեն անցել է Հայաստանի շահերն ու ինքնինշխանությունն ամենօրյա ռեժիմով հանձնելու գործին՝ ընթացքում տրորելով հայ ժողովրդի արժանապատվությունը և սիրաշահելով թուրքադրբեջանական ցեղասպաններին։ Արդեն պարզ է, որ այս հետևողական կապիտուլյանտական քաղաքական ուղեգիծը կանգ չի առնելու քանի դեռ ՀՀ-ում իշխում է փաշինյանական խունտան»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմաբան Արմեն Այվազյանը։

«Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ու դեռ հոխորտաց, որ Հայաստանն էլ է ճանաչվել Ադրբեջանի մաս (նա, փաստորեն, հրաժարվեց «Հայաստանը ճանաչել են Ադրբեջանի մաս» իր բառերը լեզվի սայթաքում համարել՝ https://www.youtube.com/watch?v=BjaGTEBcpis, 2:40 րոպե)։

Կապիտուլյանտական քաղաքականության մեխանիզմն աշխատեցվում է բավականին պարզունակ սցենարով.

1. Ադրբեջանի հերթական ներխուժումներից հետո զիջում են որոշակի տարածքներ և կնքում հրադարար։

2. ՀՀ դրածո իշխանությունն ընդունում է լացակումաց կեցվածք, սկսում է օգնություն աղերսել «միջազգային համայնքից», դաշնակիցներից և առհասարակ անցող-դարձողներից, ապա հայտարարում է, թե, գիտեք, մեր բանակը թույլ է և մեր ուժերն անհամաչափ են («Այսօր Ադրբեջանի նկատմամբ մեր ուժերն անհամաչափ են»՝ https://news.am/arm/news/723637.html)։ Այսինքն՝ փաշինյանականները լուրջ դիմադրությունն ագրեսորին ի սկզբանե մերժում են և նպատակասլաց կերպով պարտվողականություն ներարկում հայ հասարակությանը։ Փորձ է արվում կոտրել հայության դիմադրական ներուժն ու ոգին։

3. Հայտարարում են Ադրբեջանին և Թուրքիային հերթական «ցավոտ» ու «դժվար» զիջումներ կատարելու անխուսափելիության մասին։ Այսօր Փաշինյանը նույնիսկ ծաղրեց բոլոր այն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր սեպտեմբերի 16-ին դուրս էին եկել Երևանի փողոցներ՝ բողոքելով հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու նրա նախորդ հայտարարության դեմ։ Փաշինյանն այդ մարդկանց հեգնեց՝ ասելով, թե նրանք կարող են նորից դուրս գալ գիշերային զբոսանքի, բայց ինքն ամեն պարագայում իր արածն անելու է։ Եվ իրոք՝ նա ենթարկվում է ոչ թե ժողովրդին, այլ իր օտարերկրյա տերերին։

4. Աննախադեպ զիջումների գնալով՝ Փաշինյանը միշտ իր այդ դավաճանությունները համեմում է «նախկինների» հետ հեռակա երկարաշունչ ապակողմնորոշիչ ճառերով՝ փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել ԻՐ ԱՐԱԾԻՑ։

5. Բայց այս ամենում գուցե ամենահետաքրքրականն էլ այն է, որ Փաշինյանի դավաճանական քայլերի ամենաթեժ ու վճռորոշ պահերին պաշտոնական «ընդդիմությունը» պրակտիկորեն անհետանում է քաղաքական դաշտից՝ բավարարվելով ընդամենը մեկ-երկու անատամ հրապարակային հայտարարություններով և չձեռնարկելով ժողովրդին համախմբելու, գլխավորելու և հստակ ու հասկանալի ճանապարհային քարտեզով առաջնորդելու գործողություններ։

Այսպես էլ հենց մեր աչքերի առաջ կործանվում է Հայաստանը...

Թեև որոշ հույսեր կան՝ կախված աշխարհաքաղաքական տեղաշարժերից, որ այս անիվն ինչ-որ պահից սկսելու է այլ կերպ պտտվել...»։
adv_banner

Ամենից շատ դիտված

00:55 Yandex go-ի վարորդը վիրավորել և սպառնացել է Լիա Զախարյանին, հետո մտել նրա տուն ու ավել գումար պահանջել
21:17 «Զվարթնոց» օդանավակայանում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում. shamshyan.com
20:13 Մահացել է լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
17:38 Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է Ford-ին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. կա 6 վիրավոր. shamshyan.com
23:14 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 12 քաղաքացի վնասվածք է ստացել
13:58 Աբովյան քաղաքում բախվել են Opel-ները. վարորդներից մեկը քննիչ է. shamshyan.com
17:11 «Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ
10:58 Երևանում քեռու ու եգանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 2-ն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com
08:49 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
10:12 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 25 օրական երեխայի մարմին․ shamshyan.com