Ներքին 4 տարի առաջ - 13:06 04-10-2022

Արցախի զրո կարգավիճակը, Արցախի զինված ուժերի լուծարումը ինձ համար անընդունելի են. Հովիկ Աղազարյան

Դրանք ինձ համար անընդունելի պահանջներ են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 պայմաններին:

Հարցին, թե արդյոք վարչապետի հետ քննարկումների ժամանակ այս պահանջների վերաբերյալ քննարկում եղել է, Աղազարյանը պատասխանեց. «Այս կամ այն հատվածներով, իհարկե, միշտ էլ քննարկումներ լինում են, բայց որպես այդպիսին, հավաքական փաստաթուղթ, ես դրան ծանոթ չեմ, եթե իհարկե, դա փաստաթուղթ է: Այդպիսի փաստաթուղթը անձամբ ինձ համար անընդունելի է ամենաքիչը: Հետեւաբար, կարծում եմ՝ Արցախի ժողովուրդը եւս պետք է մերժի նման մոտեցումը:

Արցախի զրո կարգավիճակը, Արցախի զինված ուժերի լուծարումը ինձ համար անընդունելի են: Բայց այդ հարցերով պետք է զբաղվի Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունը, եւ մենք, որպես պետականություն, որպես հայ ժողովրդի մեծ հատված, պարտավոր ենք ամեն ինչ անել սատարելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»:

Աղազարյանը հիշեցրեց, որ վաղը վարչապետը գալու է խորհրդարան եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կարող են այդ հարցը տալ իրեն. «Դիմեք ձեր, մեր ընդդիմադիր գործընկերներին, ձեր հարազատներին, թող գան, այդ հարցերը տան»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո