Արտաքին 3 տարի առաջ - 12:26 04-10-2022

Թուրքիան Եմենում հակամարտող կողմերին հրադադարի կոչ է արել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել, որ Եմենում հրադադարի ռեժիմը երկարաձգելու շուրջ ջանքերը ձախողվել են։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ-ն հակամարտող կողմերին հրադադարը պահպանելու և խաղաղ լուծում գտնելու կոչ է արել։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք Եմենում կողմերին կոչ ենք անում ջանքեր գործադրել հրադադարի վերականգման համար, կառուցողականորեն աջակցել ՄԱԿ-ի գլխավորությամբ ընթացող բանակցություններին, ինչպես նաև խաղաղ լուծում գտնել երկխոսության միջոցով և սահմանադրական լեգիտիմության շրջանակներում` հիմք ընդունելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը և հաստատված միջազգային պարամետրերը»։

Միևնույն ժամանակ պաշտոնական Անկարան ընդգծել է, որ կշարունակի աջակցել ՄԱԿ-ի կողմից գործադրվող ջանքերին։

Հաղորդվում է, որ այս տարվա ապրիլի 2-ից ՄԱԿ-ի միջնորդությամբ գործող հրադադարն ավարտվել է հոկտեմբերի 2-ին։ Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգն իր ափսոսանքն է հայտնել, որ Եմենում 6 ամիս շարունակվող զինադադարը չի հաջողվել երկարաձգել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից