Ներքին 4 տարի առաջ - 00:15 04-10-2022

Պարզվել է Իսակովի պողոտայում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պարզվել է հոկտեմբերի 1-ին Երևանում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։

Նա Եղվարդ քաղաքի բանկիչ, 37-ամյա Ռաֆիկ Հարությունյանն էր, ով Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ի կողմից վարած Lexus-ով վրաերթի ենթարկվելու հետևանքով տեղում մահացել էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, «Արգավանդ» կաhույքի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան