Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:21 03-10-2022

Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Զաքարի Գրոսը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը՝ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել՝ հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հայկական համայնքի կողմից իրականացված բողոքի ակցիայի առնչությամբ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանին ադրբեջանական կողմը նշել է, որ վերջին շրջանում «արմատական հայկական խմբավորումների կողմից» Ֆրանսիայի տարածքում տեղակայված Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հարձակումների թիվը աճել է։ Բացի այդ ուշադրություն է հրավիրվել այն բանին, որ հաջորդ նմանատիպ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ի գիշերը հայ ցուցարարները կարմիր ներկ են լցրել դեսպանատան վարչական շենքի վրա և «վիրավորական արտահայտություններ» գրել։

Պաշտոնական Բաքվի համոզմամբ՝ այս միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի կառավարության կողմից դեսպանատան և նրա աշխատակիցների պաշտպանությունը ապահովելու հարցում անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու հետևանքով։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը «համարժեք մակարդակով չապահովելը», 1961թվականին ընդունված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում է համարվում։ Ադրբեջանական կողմը նաև կոչ է արել ապահովել Ադրբեջանի ներկայացուցչությունների անվտանգությունը, քայլեր ձեռնարկել մինչև այժմ «կատարված գործողությունները և դրանց մեղավորներին բացահայտելու, դեսպանատան վարչական շենքին պատճառված վնասը վերացնելու և համապատասխան փոխհատուցման վճարումն ապահովելու նպատակով»։

Նշվում է, որ Ֆրանսիայի դեսպանը ցավալի է համարել Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած միջադեպը և նշել, որ ադրբեջանական կողմի բողոքը կներկայացնի Ֆրանսիայի իրավասու մարմիններին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան