Ներքին 4 տարի առաջ - 13:44 01-10-2022

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է. ԱՍՀ նախարարի ուղերձը

Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերն ու արժեքը։

Սա հնարավորություն է նաև խոսելու մեր առաջնային անելիքների մասին, որոնք ուղղված են նրանց համար մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածություն, ակտիվ ու արժանապատիվ ծերություն ապահովելուն։

Մեզ համար առաջանահերթություն է լիարժեք գնահատել սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող (և դրանցից դուրս) տարեցների սոցիալական կարիքները, հանրապետության բոլոր մարզերում ստեղծել ցերեկային կենտրոններ, բոլոր մարզերում ներդնել տնային խնամքի ծառայություն, վերանայել օրենսդրական դաշտը՝ սկսած խնամքի տրամադրման չափորոշիչներից։

Այս և այլ ուղություններով աշխատանքներ իրականացնում ենք․ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ընթանում են շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ, բարձրացնում ենք նրանց մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնում շրջանակը։

Բարեփոխումների գործընթացում այս տարվա ընթացքում փուլ առ փուլ ունեցանք կենսաթոշակների բարձրացում, որն, ինչպես նշել ենք, ունենալու է իր շարունակությունը։ Նույն համատեքստում ստեղծեցինք հնարավորություն, որ կենսաթոշակառուներն օգտվեն ժամանակակից տեխնոլոգիաներից, կուտակեն հետվճարներ։
Այսպիսով, սիրելի՛ տատիկներ ու պապիկներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղ, սիրով ու ջերմությամբ շրջապատված ծերություն»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը