Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:40 30-09-2022

Հարսանիք է սպասվում․ կհասցնե՞ն գալ պարողները

«The Economic Times»-ը երեկ հաղորդեց, որ միջկառավարական պայմանագրեր են կնքվել Հայաստանի և Հնդկաստանի միջև, և Հայաստանին առաջիկա ամիսներին Հնդկաստանը հրթիռներ ու զինամթերք է մատակարարելու․ շուրջ 245 մլն դոլարանոց այս գործարքը կայքը կոչում է «արտահանման հրաշալի պատվեր»։

Խոսքը Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Swathi հակահրետանային ռադարների մասին է․ վերջինից նախկինում Հայաստանը չորս միավոր գնել է, և ստացել անցյալ տարի։
Pinaka ՀԿՌՀ-ն ունի ինքնավար ռեժիմ, որ գործում է կրակի կառավարման համակարգչով՝ միկրոպրոցեսորն ավտոմատ կերպով իրականացնում է ստացված հրամանները։ Ունի նաև նախապես տրված պարամետրերով գործելու, հեռակառավարվելու՝ մինչև 200 մ հեռավորությունից, և իհարկե, մանուալ ռեժիմներ։ Այն կարող է արձակել 72 հրթիռ 44 վայրկյանում։

Pinaka-ն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը մարտերում, այն նաև համարվում է համեմատաբար առավել մատչելի ՀԿՌՀ։
Ըստ «The Economic Times»-ի՝ Հնդկաստանը Հայաստանին մատակարարելու է նաև հակատանկային հրթիռներ և զինամթերքի տեսականի։

Swathi հակահրետանային ռադարները նախատեսված են հրետանային եւ հրթիռային միջոցներ հայտնաբերելու և տեղորոշելու համար։ Խոշոր տրամաչափի հրետանային արկերի հայտնաբերման շրջագիծը մինչև 30 կմ է։ Իր երկրորդային նշանակությունը յուրայինների կրակին հետևելը և հաշվարկների ճշգրտման համար տվյալներ հաղորդելն է։ Ռադարը կարող է արդյունավետորեն գործել նույնիսկ կրակի բարձր խտության պայմաններում՝ միաժամանակ հետևելով 7 թիրախի և դասակարգելով սպառնալիքը։ Այս ռադարը ևս կարող է աշխատել հեռավար՝ օպերատորները կարող են փոխել սկանավորման շրջագծերն ու հրահանգել թիրախային հարձակում՝ լինելով անվտանգ թաքստոցում։

Ի դեպ, այս հակահրետանային ռադարները ներկայացնող համացանցային էջում հնդկական ընկերությունը նշում է, որ Հայաստանը փորձարկել է Ռուսաստանի ու Լեհաստանի առաջարկած նմանատիպ ռադարներ, սակայն իր ընտրությունը կանգնել է Հնդկաստանի առաջարկի՝ Swathi ռադարների վրա։ Սա, թերևս, պատասխանն է պակիստանյան ու չինական լրատվամիջոցների՝ 2020 թվականի դեկտեմբերին տարածած «լուրերի», թե «Հայաստանը հիասթափված է հնդկական ռադարներից և պատրաստվում է փոխհատուցում պահանջել»։

Հնդկաստանի հետ սպառազինության գործարքը երեկվանից ոգևորել է հայ քաղաքագետներին, որ վերջին շրջանում անընդմեջ նշում էին սպառազինության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Հնդկաստանը չմարող հակամարտության մեջ է իր հարևան Պակիստանի հետ, որը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չհաստատեց․ այս առումով մեր համագործակցությունը ոչ միայն փոխշահավետ է, այլև՝ բնական։ Նաև Հնդկաստանի բանակն աշխարհի հզորագույններից մեկն է, և նրա հետ դաշնակցությունն ուրախալի է մանավանդ վարչապետ Փաշինյանի նախորդ հայտարարությունների ֆոնին (փող ունենք, բայց չեն կարողացել զենք առնել, հարյուրավոր դոլարներ վճարել ենք, բայց նույնիսկ դաշնակիցները մատակարումները չեն արել)։

Ռազմագիտական առումով՝ անհրաժեշտ է նշել, որ այս՝ մեր բանակին խիստ անհրաժեշտ զինատեսակները մատակարարվելու են, ըստ սկզբնաղբյուրի, առաջիկա ամիսներին, մինչդեռ փորձագետների դիտարկմամբ՝ Ադրբեջանը նոր սադրանքների առավել հավանական է որ դիմի մինչև ցրտաշունչ ձմեռ՝ առաջիկա ամսվա ընթացքում։ Նաև՝ եթե Swathi-ն ծանոթ է հայ մասնագետներին, ապա Pinaka ՀԿՌՀ-ին տիրապետելու համար ևս ժամանակ է պահանջվելու։





Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան