Ներքին 3 տարի առաջ - 20:08 29-09-2022

Հրթիռակոծվել են ՀՀ-ից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը. դիվանագետներին ներկայացվեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաև դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թույլ չի տվել մասնագետներին մոտենալ դրանց և վերականգնել, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպված է եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիս այցելած օտարերկրյա դիվանագետներին:

Սանոսյանը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին պատմեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց տներ, արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը համատարած բնույթ է կրել:

«Որպեսզի ակնհայտ լինի, թե ինչ դիտավորությամբ էին մեր ենթակառուցվածքներն այդ օրերին թիրախավորվում և հրթիռակոծվում, ուզում եմ հետևյալ իրավիճակը ներկայացնել, երբ հրթիռակոծվել էին Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: Հայաստանը բավական մեծ բանականությամբ էլեկտրական էներգիա է արտահանում դեպի Իրան: Սկզբում կարող է թվալ, թե էլեկտրահաղորդման գիծը պատահաբար է հրթիռակոծվել, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագետներին չթողեցին մոտենալ այդ էլեկտրահաղորդման գծերին և վերականգնել, ամեն անգամ, երբ մեր մասնագետները մոտենում էին, որ վերականգնեին գիծը, նրանք կրակահերթի տակ էին հայտնվում և ստիպված նորից վերադառնում էին: Մենք ստիպված եղանք այդ վիճակում ավելցուկ, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ աշխատեցնել Երևանի ՋԷԿ-ը, էլեկտրականություն արտադրող կայաններ: Այսինքն՝ դիտավորյալ խախտվեց մեր ամբողջ էներգետիկ համակարգը, և ժամեր շարունակ չէին թողնում, որ վերականգնեինք»,-ասաց Սանոսյանը:

Նախարարն այս դեպքը մանրամասն ներկայացրեց, քանի որ այն տիպիկ բնութագրում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղությամբ կար հստակ թիրախավորում:

Նա հիշեցրեց, որ թիրախավորվել է նաև Կեչուտի ջրամբարը, վնասեր չկան, քանի որ արկերն ուղղակի հայտնվել են ջրամբարի մեջ: «Սակայն, կարծում եմ, յուրաքանչյուրս հասկանում ենք, որ այդ արկերը կարող էին ջրամբարի պատվարի մոտ հայտնվել և պատկերը բոլորովին այլ կլիներ»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ այս սեզոնին ջրամբարն ամբողջությամբ լցված է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից