Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:53 28-09-2022

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին մատուցված պատարագին

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում սեպտեմբերի 28-ին պատարագ է մատուցվել` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Պատարագին ներկա են գտնվել մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։

«Ադրբեջանի սանձազերծած պատերազմից անց երկու տարի մենք հիշում ենք, ոգեկոչում ենք մեր սուրբ նահատակներին, որոնք ընկան հանուն հայրենիքի, անմահացան, որպեսզի մենք այսօր շեն պահենք մեր երկիրը։ Ցավոք, այս երկու տարվա ընթացքում մենք ազգովի բավարար դասեր չենք քաղել, որպեսզի բռունցքվենք, միասնական լինենք և դիմակայենք նոր արհավիրքների։ Ադրբեջանը, որն այժմ էլ ոտնձգություն է անում մեր ինքնիշխան տարածքին, արհամարհում է միջազգայնորեն ընդունված բոլոր չափորոշիչները և բաց կերպով, ինչպես երկու տարի առաջ, այդպես էլ այսօր դիմում է բազմաթիվ պատերազմական հանցագործությունների։ Անմեղ տղաների կյանք, ավերված բնակավայրեր և անց երկու տարի շուրջ երեք տասնյակ գերեվարված անձինք, որոնց հրաժարվում են հայրենադարձնել ու նրանց գումարվել են ևս երկու տասնյակ տղաներ, որոնք գերեվարվել են վերջին իրադարձությունների ժամանակ։ Ու բազմաթիվ միջազգային կոչերին, հորդորներին ի հակադրումն ագրոսորը շարունակում է իր վայրագ ծրագիրը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան