Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:59 25-09-2022

Կրակոցների հետեւանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. shamshyan.com

Սեպտեմբերի 24–ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում հնչած կրակոցների հետեւանքով հիվանդանոցում գիտակցության չգալով, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, մահացել է հրազենային վնասվածք ստացած քաղաքացին: Այս մասին հաղորդում է shamshyan.com–ը։


Նախօրեին Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետեւանքով 1 հոգի տեղում մահացել էր։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշով:
Կայքի տեղեկություններով, նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ կրակոցների հետեւանքով տեղում մահացել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Արթուր Փ.-ն, իսկ այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երեւանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հ.-ն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեկ՝ ժամը 20:30 –ի սահմանում, Ծերենցի փողոցում՝ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում, միմյանց հետ վիճաբանել են Արթուր Փ.-ն, Մանվել Հ.-ն, Երեւանի բնակիչներ, 44-ամյա Միքայել Հ.-ն, 39-ամյա Նորայր Հ.-ն, 48-ամյա Կարեն Հ.-ն, 21-ամյա Արթուր Կ.-ն, 24-ամյա Կարապետ Կ.-ն, 44-ամյա Սեյրան Զ.-ն, 21-ամյա Տիգրան Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Գ.-ն եւ 27-ամյա Հովհաննես Պ.-ն: Այնուհետեւ հեռանալով, Արթուր Կ.-ն 5 րոպե անց Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հովհաննես Պ.-ի հետ վերադարձել են նշված վայր, որտեղ վերջինս իր մոտ եղած դեռեւս չպարզված տեսակի հրազենից կրակոցներ է արձակել մի քանի հոգու ուղղությամբ, ինչի հետեւանքով Արթուր Փ.-ն տեղում մահացել է, իսկ Մանվել Հ.-ն հրազենային վնասվածքներով պարեկների ավտոմեքենայով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Հովհաննես Պ.-ն Բավրա սահմանային անցակետով երբ փորձել է հատել Հայաստանի սահմանը, հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարողներին եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան