Ներքին 3 տարի առաջ - 18:52 24-09-2022

Հանրային հեռուստաընկերությունը լռության օրը հեռարձակել է Սիսիանի ՔՊ֊ական թեկնածուի հարցազրույցը

ՀՀ քաղաքացիների հարկերով աշխատող Հանրային հեռուստաընկերությունը ՏԻՄ ընտրություններին նախորդող՝ լռության օրը հեռարձակում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սիսիան համայնքի համամասնական ցուցակի առաջին համարի թեկնածու Արմեն Հակոբջանյանի հարցազրույցը, որն ամբողջությամբ նախընտրական բովանդակությամբ է՝ այդպես խախտելով ԸՕ-ի 19-րդ հոդվածը։

Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Հովհաննիսյանը։

«Դեռ չենք խոսում այն մասին, որ նախընտրական քարոզչության շրջանում նույն Հանրային հեռուստաընկերությունը չի պահպանում նաև լուսաբանման հավասարությունը՝ այլ թեկնածուների նման ձևաչափով հաղորդման մասնակցելու հնարավորություն չտալով։

Գոնե «Ապրելու երկիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանին հարցազրույցի հրավեր չի եղել։

Ստացվում է, որ ոչ միայն ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի իրավունքներն են ոտնահարվել, այլ նաև խախտվել է հանրության՝ լիարժեք տեղեկացված լինելու իրավունքը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Հանրային հեռուստաընկերությանը, ՀՌՀ և ԿԸՀ պարզաբանում ստանալու համար»,- գրել է մամուլի խոսնակը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան