Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:36 24-09-2022

Ցանկացած իր հանդեպ եղած սպառնալիք Փաշինյանը չեզոքացնում է պետությունը «պաուզայի» վրա դնելով. Կարեն Վրթանեսյանը

Պատերազմը իրականում պետական համակարգերի բախում է, եթե մի երկրի պետական համակարգը կազմաքանդված էր՝ բանակը չի կարող հաղթել ավելի կայացած պետական ինստիտուտներ
ունեցող պետությանը։ Այս մասին «Չդադարող պատերազմ». ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը քննարկմանն ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Իշխանազավթումից հետո՝ պետական համակարգում «հավալա» էի խաղում, բոլոր ոլորտներում կադրային ջարդ սկսվեց, կադրային գեներալների վարկաբեկում էին, սպառազինության պլանների փոփոխություն։ Փաշինյանի օրոք որևէ նորմալ լայնածավալ զորավարժություններ չեն անցկացվել»,- ասաց Վրթանեսյանը։

Նա նաև անդրադարձավ հետպատերազմյան շրջանում Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի սահմաններին լարվածությունը նվազեցվում էր։ Սա լավ հնարավորություն էր Ադրբեջանին սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարելու համար։ Մինչ այդ ոչ ոք չէր կարող սահմանին տեխնիկա բերել, կկրակեն։ Լավ ամրանալուց հետո Ադրբեջանը սկսեցին սպառնալիքները»:

Նա անդրադարձավ նաև Հայաստանի ու Արցախի առանցքային պաշտոնյաների հաճախակի դարձած փոփոխություններին։

«Սկսեցին պարբերաբար փոփոխել առանցկային պաշտոն աբաղեցնողներին։ ԱԱԾ պետերը շարունակում էր երկար ժամանակ պաշտոնակատար լինել, մինչդեռ հայտնի է, որ պաշտոնակատարը երկարաժամկետ ծրագրեր չի կարող իրականացնել։

Իշխանափոխությունից հետո, մինչև պատերազմի սկսվելը պաշտպանության բանակի 3 հրամանատար էր փոխվել։ Ջալալ Հարությունյանը ամենաթույլ պաշտպանության բանակի հրամանատարն էր»։

Նա ընդգծեց, որ Փաշինյանն, ըստ էության, «պաուզայի» վրա էր դրել պետությունը։ «Ցանկացած իր հանդեպ եղած սպառնալիք Փաշինյանը մինչև հիմա էլ չեզոքացնում է պետությունը «պաուզայի» վրա դնելով, հիմա էլ բոլոր խնդիրների լուծումը դա է։ Ինքս եմ լսել, թե ինչպես է Փաշինյանը մի երիտասարդի բացատրում, որ խնդիրների առաջանալու դեպքում՝ «երկիր ստոպ ենք տալիս ու կրում ենք»»,- ասաց Վրթանեսյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»