Մամուլ 3 տարի առաջ - 08:12 24-09-2022

Ազգի «ջոջերը» չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի 3 եւ Արցախի 2 նախագահների` կաթողիկոսի նստավայրում եւ նրա մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո տարածված «թույլ» հաղորդագրությունը շատերին հիասթափեցրեց` մարդիկ գործողություն էին սպասում, մինչդեռ կարդացին միայն, որ «տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»:
Տպավորություն ստեղծվեց, որ ազգի «ջոջերը» չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ եւ հարթել իրենց տարաձայնությունները:
Սակայն մեզ ասացին, որ հանդիպումն անցել է բավականին համերաշխ մթնոլորտում, նախկին «մրցակից» նախագահներն առանձնապես ամբիցիաներ չեն ցուցադրել: Քանի որ հանդիպմանն ընդամենը 6 անձ է մասնակցել, պայմանավորվել են ինֆորմացիայի արտահոսք թույլ չտալ. «թշնամուն», այս դեպքում` հայ հասարակությանը, չտեղեկացնել, թե ինչ են խոսել:
Մեզ հաջողվեց պարզել միայն, որ քննարկման արդյունքում մասնակիցները եկել են եզրահանգման, որ ունեն ինֆորմացիայի որոշակի պակաս՝ կապված ստեղծված իրավիճակի եւ Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերի հետ։ Որոշել են չշտապել, որովհետեւ լիարժեք տեղեկացված լինելը շատ կարեւոր է:
Ծրագրում են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր խողովակներով ինֆորմացիա հավաքել, թե ինչ է կատարվում արտաքին քաղաքական դաշտում, եւ ինչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը, ապա նորից հանդիպել՝ արդեն ավելի առարկայական որոշումներ ընդունելու նպատակով։
Դրանից հետո նոր կլինեն ավելի հստակ եւ հասցեական հայտարարություններ, որտեղ պահի գնահատականը տրված կլինի, որոշ լուծումներ նախանշված կլինեն, թե ինչպես կարելի է դիմակայել նոր սպառնալիքներին, եւ կոնկրետ այս պարագայում ինչ պետք է անի կամ ինչ չպետք է անի Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը