Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:15 23-09-2022

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կաջակցի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունից տուժած տնտեսվարողներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) աջակցություն կտրամադրի «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին: Ինչպես տեղեկացրին Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, ՀԿԽԸ-ն իրականացնում է խոցելիության գնահատում, ըստ որի, տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42, 7 հազար ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

«Դրամական օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:

Հարցերի դեպքում տուժած տնտեսվարողները կարող են կապ հաստատել ՀԿԽԸ-ի հետ 060 625050 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհից և դրան հաջորդած պայթյունից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր:

«ՀԿԽԸ թիմը տեղում աջակցել է որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերել առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն:

Որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներում ներգրավված են եղել ՀԿԽԸ Երևանի, Վայոց ձորի, Տավուշի և Արարատի մարզերի աղետներին արձագանման թիմերը, որոնք իրականացրել են հերթափոխ՝ աշխատանքների 24-ժամյա շարունակականությունն ապահովելու նպատակով: Ներգրավված թիմերի 43 անդամներն ունեցել են համապատասխան պատրաստվածություն և գույք՝ ԱԻՆ Փրկարար ծառայությանը մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու համար:

Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է եղել նաև ՀԿԽԸ 120-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝ անձակազմի 24 անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր:

Արձագանքի ընթացքում Առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 140 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 150 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, փրկարարներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին:

ՀԿԽԸ կամավորներն արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցներին և ոստիկաններին, տարածքում գտնվող քաղաքացիներին, տուժածների հարազատներին տրամադրել են ջուր (ավելի քան 1000 շիշ), չոր սնունդ (ավելի քան 500 անձի), սառը սուրճ (մոտ 600 բաժակ), փրկարարական ձեռնոցներ (100 զույգ), դիմակներ` հորդորելով կրել և պահպանել անվտանգության կանոնները (մոտ 5000 անձի):

Դրանից բացի տարբեր անհատներ և կազմակերպություններ նվիրաբերել են ավելի քան 1500 շիշ ջուր, մոտ 500 բաժակ սառը սուրճ, չոր սնունդ, քաղցրավենիք և 100 զույգ փրկարարական ձեռնոց, որոնք նույնպես տեղում բաշխվել են ՀԿԽԸ կամավորների միջոցով:

Օգոստոսի 21-ին, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱԻՆ հրահանգով ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում»,- հայտնում են ՀԿԽԸ-ից:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք