Ներքին 3 տարի առաջ - 22:33 22-09-2022

Տեղի է ունեցել դատական իշխանության և լրատվամիջոցների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը. ԲԴԽ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցավ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ դատական իշխանության և լրատվամիջոցների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Քննարկմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչները, շվեդ փորձագետներ, Երևանի ընդհանուր իրավասության և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, լրագրողներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ:

Միջոցառման նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ, որտեղ կբարձրաձայնվեն դատական գործընթացների լուսաբանման ընթացքում լրագրողների կարիքներն ու մարտահրավերները, զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները:

Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից իրակացվող ծրագրի նպատակն է նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը