ՌԴ քաղաքացիները փախչում են մոբիլիզացիայից․ ոստիկանները բերման են ենթարկում ընդդեմ մոբիլիզացիայի ակցիաների մասնակիցներին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:54 22-09-2022
Ռուսաստանի Դաշնությունում երեկ հայտարարվեց մասնակի մոբիլիզացիայի մասին։ Զինակոչման են ենթակա ՌԴ այն քաղաքացիները, որ վերջերս են ավարտել ծառայությունը բանակում և ունեն ռազմական՝ այս պահին պահանջվող մասնագիտացումներ։

Այս՝ շատ ընդհանրական ձևակերպումը տարընթերցումների տեղիք է տալիս, և ՌԴ քաղաքացիները մտավախություն ունեն, որ դրանցում կարող են ընդգրկել գրեթե ցանկացածին։

Հանրությունը, մեղմ ասած, ոգևորությամբ չի ընդունել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին որոշումը, Ռուսաստանից սկսվել է մարդկանց մեծ արտահոսք՝ մեծ հերթեր են երկրից դուրս եկող ճանապարհներին։

Սոցիալական ցանցելում տարածվում են տեսանյութեր, որոնցում երևում են Ռուսաստան-Մոնղոլիա, Ռուսաստան-Վրաստան սահմանների մոտ մեքենաների անվերջանալի շարքերը։ Քաղաքացիների մի մասն էլ այլ կերպ է արտահայտում իր անհամաձայնությունը, սկսվել են զանգվածային ակցիաներ «Ո՛չ մոբիլիզացիային» կարգախոսով։
Դրանք ընթանում են ինչպես տարբեր երկրներում ՌԴ դեսպանատների առջև, այնպես էլ Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Ոստիկանները բերման ենթարկում ընդդեմ մոբիլիզացիայի ընթացող ակցիաների մասնակիցներին։

Ամենից շատ դիտված