Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:49 21-09-2022

Հնարավոր է ոտքի կանգնել ծնկի իջած վիճակից․ Բանակցողին փոխելով՝ կփոխենք ամեն ինչ. Սեյրան Օհանյան

Վերջին 30 տարիներին մենք անկախության օրը այլ կերպ ենք տոնել, հպարտությամբ, այցելել ենք «Եռաբլուր» շնորհավորել ենք մեր մարտական ընկերներին, անկախության տոնին զորահանդեսներ ենք անցկացրել, հպարտացել ենք մեր բանակով: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս օրերին վերջին սադրանքներից հետո, եւ սկսած 2020-ի 44-օրյա պատերազմից մենք այլ կերպ ենք տոնում անկախությունը, որովհետեւ կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրըստօրե մեր անկախության ու ինքնիշխանության տարրեր կորցնում ենք եւ հիմնական պատճառը պարտությունն է: Պարտության իրականացնողներից երկուսի անունը ես պետք է տամ. Առաջինը հանցագործ Ադրբեջանն է, թուրք-ադրբեջանական տանդեմն է, որ այսօր էլ շարունակում են իրենց ճնշումն արտահայտված սադրանքներով եւ մարտական գործողություններով: Երկրորդ շահռուն այսօրվա իշխանություններն են. ցավով եմ ասում, որ հայ ժողովուրդն արժանի չէ այսպիսի իշխանությունների, որոնք ներքաշեցին մեր երկիրը պատերազմի մեջ, պատերազմի ժամանակ ոչինչ չարեցին, այսօր էլ ոչինչ չեն անում մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Իսկ դրա համար մնք պետք է ոչ թե ժողովրդին տանենք կեղծ խաղաղության, այլ ռեալ երաշխիքներ պետք է ստեղծենք մեր ժողովրդի խաղաղությունը պաշտպնելու համար»:

Նա ընդգծեց, որ օրվա իշխանությունները պարտվողական կերպարի մեջ են, չեն կարողանում բանակցել: «Մեր խնդիրը պետք է լինի ձերբազատվել պարտված իշխանություններից եւ փոխել բանակցողին: Միայն այդ կերպ կարող ենք հասնել հաջողության»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բանակցողին փոխելով մենք կփոխենք ամեն ինչ. «Մեզ պետք է ամուր բռունցքն: Յուրաքանչյուր իրավիճակում էլ հնարավոր է ոտքի կանգնել ծնկի իջած վիճակից, մեջքն ուղղել եւ նաեւ արտաքին քաղաքականության մեջ համարձակ տեսակետից արտահայտվել, դուրս գալ պարտվողի կերպարից»;

Ինչ վերաբերում է թշնամու սադրանքներին, նա ասաց, որ մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որտեղ անվտանգության միջավայրը փխրուն է, սպառնալիքները միշտ ահագնացող են լինելու այնքան, մինչեւ մեր մեջքը չուղղենք: «Միշտ պետք է պատրաստ լինենք արտաքին սադրանքներին պատասխանելու համար»:


Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան