Ներքին 4 տարի առաջ - 01:05 21-09-2022

Պարտավոր ենք այսչափ զոհերի կյանքի գնով ձեռքբերվածը սրբորեն պահել և պահպանել․ Սիսիանի համայնքի ղեկավար

Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի ուղերձ է հղել Անկախության օրվա կապակցությամբ, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ժամանակ Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախ պետություն ստեղծելու օգտին:

Ծանր ու դժվար ժամանակներ էին մեզ սպասվում, այնուամենայնիվ մենք գերադասեցինք անկախությունն ու ազատությունը, հայ մնալն ու հայեցի ապրելը, հայոց պատմությունն ու հայկական մշակույթը:

Մենք գերադասեցինք պահպանել հայի տեսակն ու ինքնությունը:

Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս:

Թեպետ անցել է 31 տարի, բայց այժմ էլ հայը կանգնած է ընտրության առջև:

Մենք պետք է ընտրություն կատարենք միասնականության ու անհատապաշտության, համերաշխության ու թշնամանքի, «ես»-ի ու «մենք»-ի և վերջապես հայ մնալու կամ չմնալու միջև:

Այժմ առավել, քան երբևէ, անհրաժեշտ է սատար լինել միմյանց, ապրումակցել, քաջալերել և վստահ լինել, որ մեր մեջ եղած հաղթանակի ձգտումը իրականություն կդառնա համախմբված ու նպատակաուղղված քայլերի շնորհիվ:

Մենք ոչ թե կարող, այլ պարտավոր ենք այսչափ զոհերի կյանքի գնով ձեռքբերվածը սրբորեն պահել և պահպանել, աճեցնել ու բազմացնել, զարգացնել ու հզորացնել։

Խոնարհվում եմ բոլոր զոհերի, նրանց ծնողների առջև։

Ես հավատում եմ, որ Հայաստանի պայծառ ու գեղեցիկ օրերը դեռ առջևում են:
Ես հավատում եմ Հայաստանի նոր գարնանն ու լուսավոր ապագային»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը