Ներքին 3 տարի առաջ - 12:16 20-09-2022

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը կրկնակի ավելացել է. տվյալների ամփոփում

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։

Այսպես՝ 2022թ.-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է՝ 2021թ.-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է 407.279 անձ, իսկ 2022թ.-ի նույն ժամանակահատվածում, նույն գործողությունների համար՝ 762.024 անձ։

Այսինքն՝ 2022թ. ամռանը 354.745 անձ ավելի է սպասարկվել, ընդ որում՝ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։

Տեղեկացնում ենք նաև, որ գործառույթների գրեթե կրկնակի իրականացման պայմաններում չի եղել նույնիսկ մեկ դեպք, որ խախտվեն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետները։
Միևնույն ժամանակ, Վարչության ղեկավարության կողմից մշտական վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքի ծավալի և որակի նկատմամբ, զուգահեռներ են տարվում նաև ներկա և նախորդ տարիներին կատարված աշխատանքի քանակական փոփոխությունների միջև և ձեռնարկվում բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։

Քայլեր են իրականացվում նաև այս ընթացքում ի հայտ եկած խնդիրների համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում ամբողջությամբ կենսաչափական նոր համակարգի անցնելու համար, որի արդյունքում նախատեսվում է որոշ ծառայություններ մատուցել էլեկտրոնային եղանակով, ինչը կթեթևացնի հերթերը և կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից