Ներքին 3 տարի առաջ - 21:13 15-09-2022

Մարդիկ պահեստներում ունեն արտադրած սպառազինություն, որը իրենցից ՊՆ-ն չի առնում․ Ավետիք Չալաբյան

Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան։

«Մենք պետք է հասկանանք՝ մենք խեղճ չենք, մենք թույլ չենք, մենք բոլորս պետք է զենք վերցնենք, չվախենանք զենք վերցնելուց։ Ու այդ զենքը չպետք է լինի պարսատիկ»։ Այս մասին ԱԺ դիմաց տեղի ունեցող հանրահավաքի իր ելույթում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Ոմանք գիտեն, որ ես բավական ինտենսիվ զբաղվում եմ ռազմաարդյունաբերությամբ։ Զարմանալի է, այս երկու օրերի ընթացքում մեր բոլոր ընկերությունները իրենց ծառայությունն են առաջարկել բանակին։ ՊՆ-ն ասել է՝ մենք ոչ մի բանի կարիք չունենք։ Երբ որ դիմում ես ներքևի կորպուսներին, իրական կռվող զորամասերին, մարդիկ ասում են՝ շուտ եկեք հասեք օգնության։ Մարդիկ պահեստներում ունեն արտադրած սպառազինություն, որը իրենցից Պաշտպանության նախարարությունը չի առնում։ Ես պատասխանատու հայտարարություն են անում և կարող են փաստերով դատարանում ապացուցել»,- ասաց Չալաբյանը։

«Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ այս իշխանությանը հեռացնենք, որ բոլորիս իր հետ չքաշի-չիջեցնի գերեզման, որովհետև մեր նպատակը Հայաստանը և՛ սրանից, և՛ արտաքին թշնամիներից փրկելն է, ուստի զինվեք վճռականությամբ և համբերությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին