Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:59 14-09-2022

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները Հայաստանի տարածքի վրա․ Freedom House

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները Հայաստանի տարածքի վրա։ Այս մասին հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը։

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա եւ միանան շարունակվող խաղաղ գործընթացին՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի աջակցությամբ։ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտության եւ բանակցությունների, այլ ոչ թե հրետանային եւ անօդաչու սարքերի հարվածների միջոցով։

Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության եւ անվտանգության։

Ինքնիշխան պետությունների վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային կարգում, ուստի մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, այլ ժողովրդավարական պետություններին եւ միջազգային կազմակերպություններին անհապաղ հրադադարի կոչ անել:

Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը եւ կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին լրացուցիչ քայլեր դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան