Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել
copy image url

Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել

Ներքին 2 տարի առաջ - 20:43 14-09-2022
Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել․

«ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին

Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ:

Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»

«Միասնական հայրենիք»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

ք. Ստեփանակերտ

14.09.2022թ․»։

Ամենից շատ դիտված

22:45 3 անշարժ գույք, 2 մեքենա, 15.4 մլն անկանխիկ, 13.3 մլն կանխիկ, 34.3 մլն եկամուտ. Մխիթար Հայրապետյանի և կնոջ ունեցվածքը
21:00 2008-ին էլ էին Միքայել Սրբազանին ուզում հեռացնել, որովհետև քննադատել էր օրվա իշխանությանը. գյումրեցի
20:00 Արդի․ Ո՛չ երկրի ղեկավարությունն իրավունք ունի խառնվելու եկեղեցու գործերին, ո՛չ էլ եկեղեցին՝ երկրի
18:00 PoliTalks. Մակրոնին կարելի՞ է, Լավրովին՝ ո՞չ, ՀԷՑ-ի ազգայնացումը
17:40 Իրավապահները քաղաքական պատվեր են կատարում. Աջապահյանի փաստաբան
22:00 Խորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊ն
22:15 Վաղը կավարտվի Գյումրիում մեկնարկած ստորագրահավաքը
12:30 Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, կառավարության անդամներն էլ չեն հետևում Սահմանադրության պահանջներին. հարցում
20:30 Մամուլի՞ օրն է․ չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ․ քաղաքացիները չեն հիշում Սահմանադրության օրը․ հարցում
00:40 Կեսգիշերն անց 3-րդ մասում հրավառություն է