Մամուլ 4 տարի առաջ - 08:17 14-09-2022

Պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, 5165 քաղաքական ուժի ներկայացուցիչները, Էդգար Ղազարյանը եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ շենքի մոտ, բողոքի ակցիա էին անում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պահանջում էին, որ ՀՀ նախկին նախագահները գան` իրենց խոսքն ասեն, խոսք ասի նաեւ Վեհափառ հայրապետը։ Կոչ էին անում մարդկանց` դուրս գալ տներից եւ միանալ իրենց, պատգամավորներին էին կոչ անում` կատարել իրենց պարտականությունը եւ լսել ընտրողների ձայնը: Ասում էին, որ մնալու են գիշերը եւ հաջորդ օրն էլ են շարունակելու ակցիան:

«Դուք պարտավոր եք գալ ու տեր կանգնել մեզ ու մեր երկրին։ Ժամ առաջ հավաքվեք, միասին որոշեք ընդդիմադիր դաշտի թեկնածուին, մոտեցեք ԱԺ, միացեք մեզ։ Միացեք, ու այնուհետեւ բոլորս միասին Նիկոլ Փաշինյանին կհեռացնենք»,- ասում էր ծնողներից մեկը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում