Ներքին 3 տարի առաջ - 17:59 13-09-2022

Երկրորդ «բլից կրիկը» ձախողվեց, բայց էլի կասի՝ էսքան զոհ ունենք, եկեք միջանցքը զիջենք, որ կարողանանք ժողովրդի կյանքը փրկել․ Սերոբ Գասպարյան

«Պատերազմից հետո 2 տարի շարունակ Ալիևը բարբաջում էր, զառանցում էր, թե Զանգեզուրը մերն է, մերն է Երևանը, մերն է Սևանը, Բասարգեչարը մերն է, ու մեր իշխանություն ասեմ, թե նապաստակների հավաքածու ասեմ, ոչ ոք չպատասխանեց այդ բարբաջանքներին»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը։

«Ալիևն ամբողջ աշխարհին ապացուցում էր, որ այդ ամենն իրենն է, ու հող նախապատրաստում պատերազմի համար։ Երկու տարի ես ու իմ նման շատերը ասում էինք, որ շուտով լինելու է հարձակում Հայաստանի վրա, և մեր փնթիները ո՛չ զենք գնեցին, ո՛չ մի բան։ Նրանք էլ ինչ կարում, անում են, ինչ ուզում, վերցնում են։ Սա էլ տալիս է։ Ի՞նչ է նշանակում՝ մի ամբողջ օր պատերազմ է, բայց ռազմական դրություն հայտարարված չէ։ Այսինքն, սրանց հեչ վեջն էլ չէ, ԱԺ-ում կանգնած՝ բերանները 2 մետր բացել են։ Կարծում եմ՝ Հերունու աստղադիտարանում սատանայական ռետուալ, ծես են անցկացրել, հիմա էլ արյուն է պետք, իրենք էլ մարդկանց զոհեցին։ Սրանց համար հայրենիք գոյություն չունի, սրանք անհայրենիքներ են»։

Հարցին, թե արդյոք մեր բանակի ռեսուրսը բավարար է, և լրացուցիչ զորահավաքի կարիք չկա, նա պատասխանեց, որ իր կարծիքով՝ Արցախում պայմանավորված պատերազմ եղավ, որի նպատակը մեկ շաբաթում Արցախը վերցնելն էր։

«Դա չհաջողվեց, քանի որ մեր տղաների մարտական հոգին տեղն էր։ Անցած գիշեր էլ «բլից-կրիկ» էր նախապատրաստված, ծրագրում էին մինչև առավոտյան ժամը 5-ը փակել Սյունիքի ճանապարհը, այսինքն՝ հերթական «բլից-կրիկը» ձախողվեց։ Երկրի ղեկավար կոչվածը աչքերը փակել է, իբրև ոչինչ չկա, ոչինչ չի պատահել։ Ինքը բթացել է, իր թիմը բթացել է, ազգին էլ հետն են բթացրել»։

Նա ընդգծեց, որ հիմա էլի պայմանավորված նորից տանում են մարդկային զոհերի։

«Վաղը էլի կասի՝ տեսեք, էսքան զոհ ունենք, եկեք էս միջանցքը զիջենք, ոչինչ, ի՞նչ է եղել, եկեք միջանցքը տանք, որ կարողանանք էս ժողովրդի կայնքը փրկել։ Նորից նույն սցենարն է ու նույն դերասանները։ Իսկ սրանց փոխելու դեպքում իրական ազգասեր հայերնասեր մարդ, եթե լինի մեր երկրի ղեկավարը, երկրի բարոյահոգեբանական ոգին կբարձրանա, կգնվեն կամ կարտադրվեն նորագույն զենքեր ու մեր մեջքը կշտկվի»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից