Ներքին 4 տարի առաջ - 14:29 07-09-2022

Շուտով կդադարենք զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ. Քերոբյան


Հայաստանից արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ իջնելով մինչև 30 տոկոսի: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին:

Նա հիշեցրեց, որ տարվա առաջին 7 ամսվա արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.1 տոկոսով, ինչը համարում է բավականին բարձր ցուցանիշ:

«Մեր գնահատմամբ՝ այն պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական փոփոխություններով, այլ նաև ներքին կառուցվածքային տեղաշարժերով, որը տեղի է ունենում ՀՀ տնտեսության մեջ՝ այդ թվում կառուցապատման և մշակող արդյունաբերության սրընթաց աճով»,- ասաց նախարարը:

Քերոբյանը շեշտեց, որ դա ըստ էության ենթադրում է ՀՀ տնտեսական կառուցվածքի փոփոխություն:
«Արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ իջնելով մինչև 30 տոկոսի: Դա նաև թույլ է տալիս հուսալ, որ մենք շուտով կդադարենք զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջից ունենալ»,-ընդգծեց Քերոբյանը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել