Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:53 05-09-2022

Արցախի հարցի լուծմանը Ռուբեն Վարդանյանի դերակատարությունը չեմ պատկերացնում․ Մետաքսե Հակոբյան

Արցախի հարցի լուծմանը Ռուբեն Վարդանյանի դերակատարությունը չեմ պատկերացնում․ Մետաքսե Հակոբյան «Արցախի հարցի լուծմանը ես Ռուբեն Վարդանյանի դերակատարությունը չեմ պատկերացնում, որովհետև նա ո՛չ իշխանության մաս է, ո՛չ քաղաքական գործունեության։Միգուցե զբաղվում է, բայց ամպագոռգոռ հայտարարություններ անելը անկեղծ ասած ինձ համար ընկալելի չէ»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, պատասխանելով, թե ըստ իրեն ինչպե՞ս կարող է գործարար, «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նպաստել Արցախի հարցի լուծմանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և որոշել էր տեղափոխվել Արցախ։ Այնուհետև ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ շարունակում է Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարք ունենալ։

Հակոբյանը նշեց, որ այդպես յուրաքանչյուր մարդ կարող է գնալ Արցախ և իր տեսակետով ու պատկերացումներով խոսել Արցախի կարգավորման մասին։

«Ի՞նչ է նշանակում Արցախի հարցի լուծմանը ես կարող եմ հասնել, կամ ինչ-որ քայլեր եմ անում այդ ուղղությամբ։ Կա օրակարգ, կա ձև, կա ընդհանուր մոտեցում կոնկրետ Արցախի հարցի կարգավորման։ Ինչ-որ անհատական մոտեցումներով չի կարող Արցախի հարցի լուծումը լինել»։

Պատգամավորը ողջունելի է համարում Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու և բնակությանու հաստատելու քայլը․ «Հիմա առավել քան երբևէ մենք, Հայաստանի, և սփյուքում բնակվող մեր հայրենակիցների կարիքն ունենք։ Շատ լավ է ընդունվում, և կարոտ կա թեկուզև այցերի։ Ռուբեն Վարդանյանի այդ քայլը ողջունելի է, հետագայում պետք է տեսնենք, թե ինչ նպատակ էր դա հետապնդում»-ասաց Հակոբյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի