Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:50 03-09-2022

Բոլոր հիմքերը կան, որ մենք փրկենք Արցախը․ Դավիթ Բաբայան

Սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցավ մեծ միջոցառում, որին մասնակցում էին բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից։

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ևս ելույթ ունեցավ «Վերածննդի» հրապարակում։ Իր ելույթում նա մասնավորապես ասաց․

«Ուզում եմ ի սրտե շնորհավորել այսօրվա կարևորագույն տոնի կապակցությամբ։ Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության ծննդյան օրն է։ Բնական է, որ վերջին 1․5-2 տարիների ընթացքում կարծես թե մենք ուղղակի հիշում ենք այս օրը, չենք տոնում այնպես, ինչպես տոնում էինք մինչև 2020 թ․ այս սարսափելի պատերազմը։ Ինչ-որ տեղ սա բնական է, որովհետև այդքան կորուստները անդառնալի կորուստներ են, տեղ չեն թողնում տոնակատարությունների համար, սակայն մենք պարտավոր ենք հիշել այս օրը, և երբ որ ժամանակը գա, նաև տոնել այս օրը, որովհետև Արցախի Հանրապետության համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր ազգի սերուցքի հազարավոր ներկայացուցիչներ, երիտասարդներ, որոնք հանգչում են մեր հուշահամալիրում, Եռաբլուրում, ամենուր։ Այսօրվա Արցախի պայծառ, հուսալի ապագայի, Արցախի արժանապատիվ ապագայի համար իրենց կյանքն են զոհաբերել մեր լավագույն քույրերն ու եղբայրները, այսօր էլ շատերը կանգնած են դիրքերում։ Դուք՝ յուրաքանչյուրդ, լինելով Արցախում, ապրելով այստեղ, պահպանում և պաշտպանում եք Արցախը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը