Ներքին 3 տարի առաջ - 19:54 03-09-2022

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործընկերների հետ հանդիպել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ, որի հետ քննարկել են երկկողմ համագործակցություն հաստատելու քայլերն ու դրա շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
«Մեր բարեկամ Իրանի բուհերի հետ համագործակցային հարաբերությունները մեզ համար կարևոր են ոչ միայն կրթության ու գիտության զարգացման, այլև իրար ավելի լավ հասկանալու, երկկողմ հարաբերություններն սերտացնելու ու խորացնելու տեսանկյունից։

Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ հանդիպման արդյունքում պայմանավորվեցինք իրականացնել աշխատանքներ՝ ուղղված երկու համալսարանների ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրեր, համատեղ հետազոտական նախագծեր, ակադեմիական ու մշակութային տարբեր նախաձեռնություններ իրականացնելուն։

Բացի դրանից՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն, որին լիովին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնել, ինչպես նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակում ստեղծել Ատրպատականի ուսումնասիրությունների կենտրոն, որը տարածաշրջանային հետազոտությունների կարևոր հարթակ կդառնա»,-ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը