Ներքին 4 տարի առաջ - 16:19 03-09-2022

Աջարաբեթը նույնիսկ կախվածությունը հաստատող փաստաթղթի դեպքում է հրաժարվում էջը վերջնականապես փակել

Մինչ իշխանությունը խաղաղամոլության դեմ պայքարելու անվան տակ ԶԼՄ-ներից բեթինգների գովազդներն է հանում՝ այդպես վնասելով ԶԼՄ-ներին, նույն օնլայն խաղատները մարդկանց հուսահատության են հասցնում։

Oragir.news-ին է ահազանգել մի քաղաքացի՝ խնդրելով օգնություն։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իր հարազատը խաղամոլ է, երկար ժամանակ է ինչ խաղում է առցանց խաղատներում, և սարսափելի կախվածություն ունի, չի կարողանում իրեն զսպել և անընդհատ խաղում է՝ ֆինանսական մեծ վնասներ կրելով։

Քաղաքացու խոսքով՝ իր հարազատի կյանքը արդեն իսկ խորտակվել է։ Բանն այն է, որ այդ քաղաքացին օնլայն խաղատներից մեկում էջ ունի, այսինքն՝ օգտատեր է, սակայն այդ էջը «Աջարաբեթը» վերջնականապես հրաժավում է փակել, և վերաբացում է, երբ այդ քաղաքացին, որն ունի կախվածություն, դիմում է բացելու համար։

«Աջարաբեթից» նրանց ասել են, որ եթե բժշկից համապատասխան տեղեկանք ներկայացվի, որ քաղաքացին կախվածություն ունի, ապա նրա էջը վերջնականապես կփակվի և որևէ պարագայում չի վերաբացվի։ Բժշկից համապատասխան եզրակացությունը ստացվել է, հաստատվել է, որ այդ քաղաքացին իրոք կախվածություն ունի և չի կարող իրեն զսպել, սակայն «Աջարաբթեից» ասել են, որ էջը վերջնականապես փակել չեն կարող, և եթե կախվածություն ունեցող անձը դիմի սպասարկման կետ, ապա նրա օգտահաշիվը կվերականգնվի։

Քաղաքացու փոխանցմամբ՝ «Աջարաբթից» ասել են, թե իրենց գործողություններում ապօրինի ոչինչ չկա, սակայն ստացվում է, որ խաղալու հակում ու կախվածություն ունեցող քաղաքացուն այդպես էլ հարազատները չեն կարողանում հետ պահել վերջնական կործանումից։ Փաստորեն ստացվում է, որ օրենսդրական համապատասխան կարգավորումներ անելու փոխարեն իշխանությունները զբաղվում են «թիթեռ նկարելով», ԶԼՄ-ներում գովազդն արգելելով, մինչդեռ կարող են համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնել ու առցանց խաղատների պատասխանատվության բեռն ավելացնել, որպեսզի հուսահատ քաղաքացիները ստիպված չլինեն դիմել մամուլին և իրենց հարցերը լուծեն իրավական ճանապարհով։



Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով