Ներքին 4 տարի առաջ - 20:51 01-09-2022

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոն։

Պաշտպանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել բուժում ստացող անձանց առօրյային։

Կենտրոնի տնօրենը ներկայացրել է բուժման համար օգտագործվող մեթոդները, սարքավորումները և ինստիտուցիոնալ հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած, զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, անհատական զարգացման ուղղությամբ կատարվող կենտրոնի հսկայածավալ ու պրոֆեսիոնալ աշխատանքը։

Արմեն Մուրադյանի և Հայկուհի Մինասյանի հետ Քրիստիննե Գրիգորյանը քննարկել է Պաշտպանի հաստատության հետ Կենտրոնի համագործակցության ընթացիկ հարցեր։

Պաշտպանը բարձր է գնահատել Կենտրոնի կողմից իրականացվող և մշակման փուլում գտնվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Կենտրոնին հետագա գործունեության ընթացքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա