Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:56 01-09-2022

Կառավարությունն առաջիկայում աճուրդի կհանի 654 ավտոմեքենա

Պետական կառավարման մարմիններում կուտակված և չշահագործվող 654 ավտոմեքենա առաջիկայում կհանվի աճուրդի։

Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան, ներկայացնելով որոշման նախագիծը:

«Նախնական, ենթադրվում է, որ մոտ 200 մլն դրամ կարող է դրա արդյունքում բյուջե մտնել»,– հավելեց Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ավտոմեքենաներն այն վիճակում են, որ կվաճառվեն, ինչին արձագանքեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ով համոզմունք հայտնեց, որ կվաճառվեն, թե ինչ գնով՝ դա է հարցը:
«Գինն աճուրդային եղանակով հնարավոր կլինի այնքան իջեցնել, որ նույնիսկ այն մեքենաները, որոնք փաստացի մետաղի ջարդոն են, հնարավոր լինի օտարել»,– ասաց նա։
Ավետիսյանը հավելեց, որ օտարվող մեքենաների մեջ կան ուղղակի վերանորոգման կարիք ունեցող մեքենաներ, որոնք հետո հնարավոր է շահագործել։

«Բայց պետությունը դրանք պահպանելու համար մեծ ծախսեր է կատարում, ուստի նպատակահարմար չէ դրանք պետության հաշվեկշռում պահելը»,- եզրափակեց Ավետիսյանը:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում