Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:37 01-09-2022

Կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը եւ այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ երեկ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ կայացած իր հանդիպմանը՝ ԵՄ խորհրդի նախգահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

«Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում եմ մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ ելույթներում: ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը եւ այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, եւ պարզ չէ եւ հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Մենք պետք է հետեւողական աշխատենք եւ նաեւ կարծում եմ, որ անհրաժեշտություն է, նաեւ մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տեւական ու համապարփակ խաղաղություն, եւ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա: Այլ մանրամասներ հաղորդելու այս պահին, պարզապես, չկա, որովհետեւ իսկապես այն, ինչ պայմանավորվել ենք, համառոտ ներկայացված է: Հետագայում եթե կլինեն մանրամասներ կամ առաջարկներ, կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա իհարկե, անպայման կանենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում