Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:06 31-08-2022

Բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա 7 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Արայի գյուղի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Վահագ Ավետիսյանի վարած Nissan մակնիշի և 27-ամյա Ռուստամ Գասպարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Վ. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 25-ամյա Սյուզաննա Գասպարյանը, 4-ամյա Արման Ավդալյանը, Opel-ի վարորդ Ռ. Գասպարյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 59-ամյա Նորիկ Հովհաննիսյանը, 40-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը և 55-ամյա Վաղարշակ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում