Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:21 31-08-2022

Նիկոլ Փաշինյանի բացակայությունը եկեղեցական պատարագներին ողբերգություն չէ․ Միքայել արքեպիսկոպոս

«Անշուշտ լավ է, որ վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը, պատգամավորները, պետական այրերը մասնակցում են եկեղեցական արարողություններին, բայց կոնկրետ այս վարչապետի դեպքում ավելի լավ է, որ չի մասնակցում»,- այս մասին Oragir.news-ին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նիկոլ Փաշինյանի բացակայությունը եկեղեցական պատարագներին Սրբազանը ողբերգություն չի համարում․ «Ավելի լավ։ Ի՞նչ է եղել, ի՞նչն է դրա մեծ ողբերգություն, մեզ համար ողբերգություն չէ, իր համար պետք է ողբերգություն լինի»։

Նրա խոսքով՝ եկեղեցականները շատ ուրախ են, որ վարչապետը իրենց հետ չի շփվում, և դա մեծ բարեբախտություն համարեց․ «Ես կոնկրետ ուրախ եմ դրա համար, ծանր չեմ տանում դա», -ասաց Աջապահյանը։

Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 11-ին տոնելու է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը, որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է։ Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Հայոց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը: Տոնի հաջորդ երկուշաբթին ննջեցյալների հիշատակի օրն է։

2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային։ Սակայն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովը ընդունեց որոշում, ըստ որի՝ տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը կլինի աշխատանքային։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում չի մասնակցում տաղավար տոներին։ Հիշեցնենք, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատարագին, նրա նախկին մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր․ «Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ վարչապետը ինքնամեկուսացված է»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում

Ձեզ գուցե հետաքրքրի