Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։16-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 15։16-ին: Այրվել է մոտ 10 հա խոտաածածկույթ: