Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:39 30-08-2022

Համայնքների ընտրողներին կոչ եմ անում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին․ Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուների լուսանկարները՝ կից գրելով․

«Սույն թվականի սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Հայաստանի մի շարք համայնքներում: Համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսում է օգոստոսի 31-ից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ բոլոր նման համայնքներում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը լինելու է թիվ 7-ը, նույնիսկ եթե այդ համայնքում ընտրություններին մասնակցում են 7-ից պակաս թվով քաղաքական ուժեր:

Ավագանիների մեր ցուցակները գլխավորում են կուսակցության վարչության որոշմամբ հաստատված մեր թեկնածուները, ում հաջողություն և արդյունավետ քարոզարշավ եմ մաղթում:

Համայնքների ընտրողներին կոչ եմ անում քվեարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության` թիվ 7-ի օգտին, որպեսզի ապագա համայնքային իշխանությունները կառավարության հետ մեկտեղ էլ ավելի լայն թափով զարգացնեն մեր համայնքները, ինչի վառ ապացույցն է վերջին 4 տարիների մեր աշխատանքը համայնքներում»:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը