Ներքին 3 տարի առաջ - 17:14 29-08-2022

Ուսումնական տարվա մեկնարկից առաջ անվտանգության միջոցառումներ չեն իրականացվի

2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը:

Նշվում է, որ 1 ամիս բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում կապահովեն պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն։ Ավանդաբար ամեն տարի ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվում էր նոր ուսումնական շրջանի մեկնարկին, սակայն կարծես թե այս տարի ոստիկանությունն «անհավես» է, քանի որ նախկինում նման միջոցառումներն անցկացվում էին մինչև սեպտեմբերի 1-ը՝ Ճանապարհային ոստիկանների, գովազդների և սոցհարթակներում հայտարարությունների միջոցով։

Իսկ Oragir.news-ի այն հարցին, թե ի՞նչն է միջոցառումներն ավելի ուշ անցկացնելու պատճառը՝ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը չմանրամասնեց․ «Ուսումնական տարվա սկզբին վերաբերող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից