Ներքին 3 տարի առաջ - 21:19 27-08-2022

Հայ երիտասարդները ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերին կրթական ոլորտին վերաբերվող մի շարք առաջարկներ են արել

ԵԱՏՄ երկրների փոխվարչապետների հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ երիտասարդները իրենց նախաձեռնությունների մասին են պատմել։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարածած հաղորդագրությանը: Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումի շրջանակներում:

Հայաստանի ակտիվիստների առաջարկները վերաբերել են կրթության խնդիրներին՝ հանրակրթական ծրագրերում փափուկ հմտությունների (Soft skills) ներդրմանը, առցանց կրթական հարթակի, արտադրական պրակտիկայի ծրագրերի և ստաժավորման ակտիվ զարգացմանը։

Բելառուսի երիտասարդության նախաձեռնությունները վերաբերում են կամավորական շարժման զարգացմանը: ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների կրթության հաստատություններում առաջարկվել է ընդլայնել Բելառուսում իրականացվող «Կամավորական նավիգատոր» նախագիծը:

Ղազախստանի երիտասարդության ներկայացուցիչները հանդես են եկել զբոսաշրջության զարգացման նախաձեռնությամբ. նրանք մշակել են ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներում երիտասարդական զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, որը կդառնա ուղենիշ և կնպաստի երիտասարդական ձեռներեցության զարգացմանը:

Ղրղզստանի երիտասարդության նախաձեռնությունը ստեղծագործական տնտեսություն զարգացնելն է: Առաջարկվել է ստեղծել մի հարթակ, որը կմիավորի ստեղծագործ երիտասարդներին։

Ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչների կարծիքով՝ անհրաժեշտ է զարգացնել երիտասարդական ձեռներեցությունը և ԵԱՏՄ-ում ստեղծել երիտասարդ ձեռներեցների համայնք։

Ուզբեկստանի երիտասարդության ներկայացուցիչները շեշտը դրել են երիտասարդական միջոցառումների և մշակութային նախաձեռնությունների վրա։

Աշխատանքային նախաճաշին մասնակցել են ԵՏՀ խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար, առևտրի և ինտեգրման նախարարի տեղակալ Սերիկ Ժումանգարինը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ–գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան