Ուղիղ եթեր
Մեղրին և Սյունիքը մեր վերջին շանսն են․ ինչու են հաճախակիացել Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը Սյունիք
copy image url

Մեղրին և Սյունիքը մեր վերջին շանսն են․ ինչու են հաճախակիացել Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը Սյունիք

Ներքին 2 տարի առաջ - 15:23 27-08-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Մի քանի օր առաջ աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Ավելի վաղ Սյունիք էին այցելել Հայաստանում Ռուսաստանի դեսպանները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Oragir.news-ի հետ զրույցում ռազմական փոխձագետ Հակ Նահապետյանն ասաց, որ այս երկրների ներկայացուցիչների այցերը Սյունիք ամենևին էլ պատահական չեն, քանի որ աշխարհի ամենահեռավոր կետերն իրար կապող ճանապարներն անցում են Հայաստանով, մասնավորապես Սյունքով։ Հայաստանը աշխարհին հետաքրքիր է առաջին հերթին հենց Սյունքով։

«Սյունիքում հատվում է Շիա մահմեդական աշխարհի ավանգարդում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության, սունի մահմեդական աշխարհի ավանգարում հայտնվելու հավակնություն ունեցող Թուրքիայի, ՉԻնաստանի և Ռուսաստանի դաշնության շահերը։ Սյունիքը կարող է ջրբաժան լինել, կարող է միավորել, միաժամանակ, մահմեդական աշխարհների շահերի համադրման կամ հակադրման վայր լինել։ Չինաստանի և հավաքական Արևմուտքի համադրման կամ հակադրման վայր լինել։ Սյունիքի կարևորությունը լավագույնս հասկացել է Գարեգին Նժդեհը, ժամանակն հենց նա է Սյունքը հայկական պահել։ Հիմա խնդիր կա Մեղրիի վրա հայկական ազդեցությունը թուլացնելու կամ օտարելու։ Նման հավակնություն ունի թուրքական աշխարհը, Ադրբեջանը և Թուրքիան, դրան հակադրվում է Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը։ Պատահական չեն ոչ Սյունքում Իրանի հյուպատոսության բացումը, ոչ այցելությունները Սյունք, ոչ Մեղրիում ռուսական սահմանապահ զորքերի ներկայության ուժեղացումը, հենակետերի ավելացումը։ Սյունքին այսօր քաղաքակրթությունների, պետությունների տարանցման ուղիների կարևոր հանգուցակետներից մեկն է աշխարհի համար։ Սա է պատճառը, որ այն երկրները, որոնք շահեր ունեն Հայաստանում՝ նրանց ներկայացուցիչները այցելում են իրենց հետաքրքրող շրջաներ, ուսումնասիրություններ են անում»։

Նա ընդգծեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ նման այցեր գրեթե չկային, որովհետև որևէ մեկը չէր հավակնում այդ տարածքների նկատմամբ իր ազդեցությունն ավելացնել։

«Կար պետություն, պետականություն, իշխանությունը սպասարկում էր երկրի ազգային շահը, մասնավորապես, Սյունքի մարզում ամբողջությամբ վերահսկողությունն ամբողջությամբ հայկական էր։ Այսինքն, այնտեղ որևէ խնդիր չկար ու նման այցերն անիմաստ էին։ Մինչդեռ, հիմա հաճախակիացել են, որովհետև հիմա վակում է առաջացել՝ այդ տարածքի տեր լինելու, քանի որ նախկին տերը ապաշնորհ, թույլ գտնվեց։ Օրվա իշխանությունը թուլացել է, ու հիմա մյուս երկրները արագ հայտ են ներկայացնում այդ տարածշրջում ազդեցություն ունենալու։ Այս իրավիճակը շարունակվելու․ քանի դեռ օրվա իշխանությունը պատրաստ են իշխանությունը պահելու համար վճարել ցանկացած գին, ցանկացած զիջում կատարել ուժային կենտրոններին։
Օրվա իշխանությունների քաղաքականությունը դա է․ ով ուժեղ է ռազմական, տնտեսական առումով, այդ երկրների համապատասխան ներկայացուցիչներին զիջմներ անել, զիջել մեր երկրի շահերը, ունեցվածքը, տարածքը, որպեսզի այդ ուժային կենտրոնները այս կամ այն երկրները Հայաստանում չդառնան իշխանափոխության դետոնատոր։
Այս առումով՝ տարածաշրջանում հետատաքրքրություն ունեցող երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը մտահոգություններ ունեն, որովհետև թուրքական աշխարհը հավակնում է այդ տարածք իրենով անել։ Հիմա Մեղրին և Սյունքը մեր վերջին շանսն են»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից