Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:55 26-08-2022

ՈՒղիղ հանդիպումից փախած Նիկոլ Փաշինյանը, փորձում է ինձ հետ խոսել «փախած» դեմքերով

«Օգոստոսի 25-ին, Հանրային եթերում Պետրոս Ղազարյան հրավերով հարցազրույցի հրավիրված Սուրեն Սուրենյանցը հանդիսացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական քվոտայով, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Երևանի քաղաքապետ նշանակված Ալբերտ Բազեյանի խորհրդականը։
Նա Հանրապետական կուսակցության կայացման գործում ամենանշանակալի ներդրումն ունեցած գործիչներից մեկին՝ Վազգեն Սարգսյանին համարել է մեր ժամանակների ամենակարևոր գործիչներից մեկը (թերևս միակ ուշագրավ տեսակետն իր կյանքում)։
Այնուհետև նա անդամակցել է Նիկոլ Փաշինյանի հետ դաշինք կազմած «Հանրապետություն» կուսակցությանը, որից հետո 2020 թվականին հիմնել է Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որի պարագայում հետաքրքիր է իմանալ ոչ միայն երկրորդ կուսակցականի անունը, այլև դրա գոնե մեկ մարզային կազմակերպության գրասենյակի հասցեն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Կենսագրական աղբյուրների սղությունը հնարավորություն չի տալիս պարզել, թե այս գործունեությունը Սուրեն Սուրենյանցն իրականացնել է շորթման համար դատապարտված լինելուց առաջ, թե՝ դրանից հետո, սթափ վիճակում, թե՝ ալկոհոլի ազդեցության տակ։
Պարզվում է այս մարդը ոչ միայն համարձակություն ունի ինձ պիտակավորելու և իմ պետական կառավարման համակարգում նվիրական աշխատանքը այդ ժամանակվա պետության ղեկավարի պրոյեկտ համարելու, այլև հանրային հեռուստաընկերության եթերից ինձ վիրավորելու համար՝ հաղորդավարի կողմից կեղծ ընդդիմության դասակարգման վերաբերյալ իր կարգավիճակին պարզաբանումներ չտալով (համացանից հնարավոր չեղավ գտնել նրա կենսագրության որևէ տարբերակ)։
Մեր ազնիվ պայքարի շահառուն լինելու է նաև Սուրեն Սուրենյանցը՝ հանրային կյանքում իր ճիշտ տեղում վերջնական հանգրվանը գտնելու իմաստով։
P.S.1 Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Ղազարյանին՝ մեր նախաձեռնության քարոզչական մասը Հանրային հեռուստաընկերության եթերում ինտենսիվ և կազմակերպված ձևով վարելու համար՝ անգամ անձնազոհության հաշվին։
P.S.2 Նիկոլ Փաշինյանը բավական չէ, որ թույլ տվեց առաջին սխալը՝ ինձ հետ առերեսվելուց փախչելով, հիմա էլ այս խեղճ անճարներին է որոշել գցել ոտքի տակ։ Անխիղճ անաստված»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան