Ներքին 3 տարի առաջ - 15:11 26-08-2022

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների մասին Արցախի կառավարությունը չի խոսում, որ «մեծ եղբայրը», Նիկոլ ձյաձյան չբարկանան․Հակոբյան

Այս տարի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 31-ամյակը։

Oragir.news-ը փորձեց ճշտել, թե Արցախում ինչ միջացառումներ են նախատեսվում այս տարի, ինչպես են նշելու և թե ովքեր են լինելու այս տարվա հյուրերը։

Արցախի նախագահի և կառավարության խոսնակները մեր զանգերի և հաղորդագրություններին մի քանի օր շարունակ չպատասխանեցին։ Փոխարենն այսօր Արցախի Ազգային ժողովը հաղորդագրություն կար, որտեղ նշվում է, որ Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ հանրային միջոցառումներ են կազմակերպվելու։

«Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00 -ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը: Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը: Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»:

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասա, որ որևէ այլ միջոցառման մասին տեղեկություն դեռ չկա, իսկ թե ովքեր են լինելու Ազգային ժողովի կողմից կազմակերպվելիք միջոցառման հյուրերը՝ տեղյակ չէ։

«Այս տարի առանձնակի ոգևերություն չունեմ։ Նախկինում բազմաթիվ են եղել միջոցառումները։ Պետական ծրագիր է մշակվում, ապա հանրայնացվում էր այն, հատուկ հանձնաժողով էր ստեղծվում՝ կառավարության մակարդակով այդ միջոցառումները կազմակերպելու և վերահսկելու համար։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետւթյունից հյուրերին՝ մենք աշխարհի համար էինք առանձին երկու պետություններ, բայց մենք մեզ միշտ մեկ ենք դիտարկել, եթե ինչ որ պաշտոնական հրավեր է եղել, եղել է դրսի համար։ Ամեն դեպքում, այդ օրը այստեղ են եղել և նախկին ու ներկա նախագահները, և ԱԺ ղեկավարները և պատգամավորները։ Ամբողջ Արցախով միջոցառումներ էին կազմակերպվում՝ սկսած դպրոցներից, մանկապարտեզներից, մինչև պուրակները։ Ընդ որում պարտադիր բոլոր պետական կառույցների ներկայացոցիչները ժամը 10-ին լինում էին Վերածննդի հրապարակում, որպեսզի մասնակցեն երթին։ Գնում էինք գլուխ խոնարհելու մեր նախատակված քաջորդիների շիրիմներին։ Այս տարի իշխանությունների այդ օրվա միջոցառումների մասին չբարձրաձայնելը պայմանավորված է վախով, որ հանկարծ իրենց «մեծ եղբայրը» չբարկանա, Նիկոլ ձյաձյան չբարկանա, որ որևէ մեկը չբարկանա։
Հիմա ինքնուրույն որոշումներ կայացնելը շատ բարդ է։ Ես չեմ խոսում քաղաքացու կամ ընդդիմության մասին։ Որքանով ես տեղեկացված եմ՝ այս տարի ԱԺ-ի կազմակերպած միջոցառումն է լինելու, Մինչդեռ նախկինում ստանում էինք պետական մակարդակով կազմակերպվելիք միջոցառումների ցանկ, հիմա չկա նման ցանկ։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ դրանք կամ առանց բարձաձայնելու են կայանալու, որի մասին ես էլի տեղյակ չեմ, կամ միգուցե կառավարությունն էլ կբավարարվի ԱԺ –ի կազմակերպած երթով»։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան