Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտի շինություններից մեկում
տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:
«Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ։ Հրշեջ-փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,-ասված է հաղորդագրության մեջ։