Ներքին 4 տարի առաջ - 22:20 24-08-2022

Անի համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են: Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն արդեն ավարտված է՝ ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգ-համայնք» դաշինքը և «Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուրը 147 թեկնածուներ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը «Արմենպրեսին» տեղեկացրեց, որ առաջադրումներն արդեն ավարտված են և այս պահին տեղի է ունենում փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացը:

«ՏԸՀ-ն ուսումնասիրում է փաստաթղթերը: Օգոստոսի 26-ին 18:00-ին արդեն հստակ կունենանք, թե առաջադրված կուսակցություններից ու դաշինքից ինչ գրանցում կլինի»,-նշեց Արամ Անտոնյանը՝ տեղեկացնելով, որ համայնքն իրականացնում է ժամանակացույցով նախատեսված որոշակի պարտականություններ՝ դահլիճների տրամադրման ժամանակացույց, տեխնիկական հարցեր և այլն, որոնք գտնվում են մարզպետարանի համապատասխան վարչության վերահսկողության տակ:

Այս պահին ՏԸՀ-ի կողմից կազմակերպչական խնդրի ահազանգ չի ստացվել:

ՏԸՀ ՔՊ-ից ստացել է ընտրություններին մասնակցության 63 թեկնածուների հայտ, ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։
«Ազգ-համայնք» դաշինքը, որը ձևավորել է Ռեֆորմիստների և Հայաստանի ժողովրդավարական ազատական միության կուսակցությունների միավորումը, ունի ավագանու 61 թեկնածու, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։

«Հայկական երազանք» կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։

19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 31-իմ և կավարտվի սեպտեմբերի 23-ին։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
22:46 Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս. կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. Ազատություն