Ներքին 4 տարի առաջ - 16:28 24-08-2022

Կապանում եմ, վաղը պետք է գնամ Ստեփանակերտ, բայց որ ճանապարհով՝ չգիտեմ․ Վահան Բադասյան

Վաղը լրանում է Բերձորը, Աղավնոն, Սուսը, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը հանձնելու վերջնաժամկետը։ Ռուս խաղաղապահներն հայտնել են, որ իրենք նոր ճանապարհ կտեղափոխվեն միայն այն ժամանակ, երբ ճանապարհը պատրաստ կլինի։ Տեղեկություններ են շրջանառվում գործող ճանապարհը կշարունակի շահագործվել մինչև այս ամսվա վերջ։

Oragir.news-ը Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանից փոչձեց ճշտել, թե ինչ պայմանավորվածություններ կան ռուս խաղաղապահների հետ, արդյոք վաղվանից երթևեկությունը կազմակերպվելու է նոր ճանապարհով։ Բադասյանն ասաց, որ այս իրավիճակից մեծ ողբերգություն պետք չի սարքել, ողբերգություն մենք ունեցել ենք 2 տարի առաջ, երբ պարտվեցինք պատերազմում, հիմա ունենք այն, ինչ ունենք։

«Ինչ վերաբերում է ճանապարհին, այն մինչև Տեղ գյուղը պատրաստ է։ Մնացած մասի շինարարությունը պետք է կատարի ՀՀ կառավարությունը, սակայն ՀՀ կառավարությունը չի սարքել այդ ճանապարհը։ Միայն 20 -25 օր առաջ է սկսել շինարարությունը։ Մինչև այդ ճանապարհը պատրաստ կլինի՝ Արցախի կառավարությունը տեխնիկա է կենտրոնացրել ու հոգ է տարել, որ գրունտային ճանապարհը, որ կարգի բերվի ու ժամանակավորապես միանանք Տեղ գյուղին»։

Հարցին, թե կա՞ տեղեկատվություն, ի վերջո, վաղվանից երթևեկությունը կիրականացվի նոր ճանապարհով՝ նա նշեց, որ չգիտի, դա տեղի կունենա վաղվանից, թե ամսվա վերջին։

«Մի օր պիտի տեղափոխվենք։ Ես էլ այս պահին Կապանում եմ, վաղը պետք է գնամ Ստեփանակերտ, բայց որ ճանապարհով չգիտեմ, որը բաց լինի՝ նրանով էլ գնալու եմ։ Ես դարդ չեմ անում, թե որ ճանապարհով եմ գնալու, որը բաց լինի դրանով էլ գնալու եմ։ Հիմա եթե որևէ մեկն ուզում է գալ ու չգիտի, որ ճանապարհով՝ թող գա, սահմանին կանգնի ու զանգի ինձ, ես Ստեփանակերտից կգամ կուղեկցեմ, ես չգիտեմ՝ վաղը ոնց է լինելու»։

Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ երեկ հանդիպել են ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարի հետ, ով վստահեցրել է, որ Հայաստանի հետ անխափան կապ է լինելու։ Եթե վաղը նոր ճանապարհը շահագործման հանձնված չլինի, մենք բոլորս շարունակելու ենք երթևեկել գործող ճանապարհով, եթե ավարտված լինի՝ նոր ճանապարհով ենք երթևեեկոլւ ենք նոր ճանապարհով, որը նույնպես ունենալու է միջանցքի կարգավիճակ։

«Եթե անգամ նոր ճանապարհ արդեն տեղափոխված լինեն՝ գնացող- եկողները չեն կարողանա շփոթվել ու գնալ հին ճանապարհով, թե գալուց, թե գնալուց խաղաղապահների անցակետ է լինելու, խաղաղապահները թույլ չեն տալու ճանապարհից շեղվել։ Խաղաղապահներն ասում են, որ շինարարական աշխատանքները ավարտին են հասցվում, հիմա վաղը կավարտվեն, թե մի քանի օրից՝ դեռ հստակ չէ, ամեն դեպքում՝ կապը Հայաստանի հետ չի խափանվելու, քանի դեռ ավարտված չէ շինարարությունը՝ հին ճանապարհը շահագործվելու է»։

Անդրադառնալով Լաիչնի միջանցքով անցնող ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման ու ինտերնետ կապի ենթակառուցվածքների տեղափոխմանը՝ նա նշեց, որ իշխանություններից ոչ մի հստակ պատասխան չեն կարողանում ստանալ, թե արդյոք այդ ենթակառուցվածքները տեղափոխվելու են, թե ոչ։

«Կարող եմ միայն ասել, որ հստակ է, որ գազի խողովակների տեղափոխման աշխատանքներ չեն կատարվում։ Հետագայում լինելու, թե ոչ՝ չգիտեմ։ Ինչ վերաբերում է էլեկտրամատակարարման սյուների և կապի համակարգերի տեղափոխմանը, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ