Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:38 24-08-2022

Ուշագրավ զարգացումներ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Առաջիկայում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանից այս օրերին զանգահարել են ՊՆ նախկին պաշտոնատար անձանց փաստաբաններին եւ հայտնել, որ որոշումը կայացված է, եւ Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը:
Կալանքի տակ գտնվող ԶՈւ պաշտոնատար անձինք սպասում են, թե Հակակոռուպցիոն կոմիտեն որ նորանշանակ դատավորին է մակագրելու քրեական գործը: Այս իրավիճակին զուգահեռ՝ Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել հիվանդանոց առողջական խնդրի հետ կապված հետազոտման ենթարկելու: Անցել է 1,5 ամիս, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ կերպ չի արձագանքել Ստեփան Գալստյանի նամակին: Անթույլատրելի վարքագիծ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է»:

Ամբողջությամբ հոդվածը`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը