Սորոսներն ու դանիելիոաննիսյաններն են որոշում՝ ֆեյսբուքում հայերը ինչ կարող են գրել, ինչ՝ ոչ․ Թերեզա Մխիթարյան
copy image url

Սորոսներն ու դանիելիոաննիսյաններն են որոշում՝ ֆեյսբուքում հայերը ինչ կարող են գրել, ինչ՝ ոչ․ Թերեզա Մխիթարյան

Ներքին 2 տարի առաջ - 18:20 23-08-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Էդգար Ղազարյանին աջակցություն հայտնելու համար ֆեյսբուքն արգելափակել էր «IL Germoglio» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանին։

Oragir.news-ի հետ զրույցում Թերեզան նշեց, որ բազմաթիվ մարդկաց օգնությամբ կարողացել է դուրս գալ արգելափակումից։

«Լիքը մարդ ինձ օգնեց այդ հարցում, թեև սկզբում ֆեյսբուքը գրում էր, որ պետք է 7 օր մնամ արգելափակման մեջ։ Չեմ կարող ասել, թե այդ գրառման մեջ ինչը դուր չէր եկել գլոբալիստներին։ Ես միշտ գլոբալիստների դեմ եմ պայքարում, ու միգուցե իրենք ինձ խոշորացույցի տակ են պահում։ Լինում է, որ ես որևէ գրառում եմ անում և ֆեյսբուքից հաղորդագրություն է գալիս, որ 20 հազար մարդ բողոքել է գրառման դեմ»։

Անդրադառնալով սոցիալական հարթակների հայկական տիրույթում օգտատերերի արգելափակմանը՝ նա նշեց, որ ֆեյսբուքը գլոբալիստների գործիքն է։

«Գլոբալիստները Նիկոլի ու թուրքերի տերերն են։ Գլոբալիստները օգտագործում են թուրքերին իրենց կեղտոտ գործերը իրականացնելու համար։ Հիմա մենք իրենց տարածքում իրենց դեմ պայքարում ենք, մենք մտել ենք իրենց տարածք ու իրենց մարդկանց դեմ ենք պայքարում, իսկ Նիկոլն իրենց մարդն է, իրենց մարդկանց դեմ պայքարում ենք։ Օրինակ՝ անցած տարի ընտրությունների ժամանակ, ես ինչքան հայրենասեր մարդ գիտեմ, այդ թվում՝ ես, արգելափակվել էինք մեկ ամսով։ Ընտրությունները վերջացան՝ էջներս բացեցին։ Սորոսները, դանիելիոաննիսյաններն են որոշում՝ ֆեյսբուքում հայերը ինչ կարող են գրել, ինչ՝ ոչ, իրենց տարածքն է, իրենց տարածքում ավելի իմաստուն լինենք, որ կարողանանք իրենց գործիքն օգտագործել։ Ես սա ընկալում եմ որպես պատերազմ, ու քանի որ պատերազմ է, նորմալ է, որ իրենք մեզ բլոկ են անում»։

Հարցին, թե որքանով Էդգար Ղազարյանի շարժումը կհաջողի, Մխիթարյանն ասաց, որ կարծում է, որ Աստված է փրկելու Հայաստանը, բայց Աստված գործելու է մարդկանց միջոցով, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իսկապես Հայաստանին բարին են ցանկանում, իրենք միայն շանս ունեն երկիրը փրկելու։ Նրանք, ովքեր շահ ունեն, ուզում են պաշտոն, փող, Աստված նրանց հետ չի գալու, բայց եթե մարդն անկեղծ սիրում է հայրենիքը, ապա աստված այդ մարդու մեջքին կանգնելու է։ Ամեն ինչ նրանից է կախված, թե ինչ սրտով ենք դա անելու»։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին