Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:05 23-08-2022

Նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք՝ այս մարդը քանի օր ավելի մնա իշխանության, այդքան կորուստ ենք ունենալու. Սաղաթելյան

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կա նշանակված հանրահավաք, մենք այդտեղ ենք։ Կյանքը, ժամանակը մնացած հարցերի պատասխանը կտա, մենք հայտնել ենք, որ ցանկացած ուժ, ցանկացած ոք, եթե ազնիվ, արդար պայքար սկսի այս իշխանության դեմ, մենք ամեն կերպ և ամեն ինչով աջակցելու ենք»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով նրան, որ շատերը ասում են՝ ուր է ընդդիմությունը, երբ երեք գյուղեր են հանձնվում, ինչու չի կանխում այդ պրոցեսները, Սաղաթելյանն ասաց. «Այդ մասին շատ մանրամասն ու հանգամանալից խոսել ենք։ Երբ ընդդիմությունը նույն հունիս ամսին այդ հարցերի մասին խոսում էր, շատերը այդ հարցի վտանգը, խորությունը չէին էլ գիտակցում»,- ասաց Սաղաթելյանը։

«Նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք՝ այս մարդը քանի օր ավելի մնա իշխանության, այդքան կորուստ ենք ունենալու։ Վաղը, մյուս օր նույն խոսակցությունը լինելու է Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի մասին։ Այսօր գլխավոր խնդիրն է՝ Արցախը հայաթափվում է։ Մենք մեկ տարի առաջ խոսում էինք, չէ՞, այդ պրոբլեմի մասին»,- նշեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում