Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:14 23-08-2022

Ուշ լինի՝ նուշ լինի, նախարարության հերթական ուշացած իրազեկումը

Առողջապահության նախարարությունն արթնացել են քնից։ Օգոստոսի 19-ին նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է ինֆոգրաֆիկա, որով ներկայացրել են քայերի հաջորդականությունը, թե ինչպես կատարել անկանխիկ վճարումներ։ Նախաձեռնությունն, իհարկե, վատը չէր լինի, եթե ավելի քան 2 ամիս ուշացած չլիներ։

Բանն այն է, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն, ըստ որի բժշկական հաստատություններում մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն ընդունվելու են անկանխիկ եղանակով՝ ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից։ Այսինքն, այս պարզաբանումը պետք է ներկայացվեր ավելի քան 2 ամիս առաջ՝ առնվազն մինչև օրենքի կիրառումը։ Իհարկե, մասնավոր բժշկական հաստատություններն իրենց հիվանդներին նախարարության հույսին չեն թողել ու մինչ ուժի մեջ մտնելը, ու դրանից անմիջապես հետո էլ պարբերաբար տեսահոլովակներ են հրապարակել՝ բացատրելով անկանխիկ վճարումներ կատարելու քայլերի հաջորդականությունը։ Ուշացած, անտեղի որոշումներով, աշխատանքի իմիտացիա անելով իհարկե, այս նախարարությունը, հազիվ թե որևէ մեկին զարմացնի, ամեն դեպքում, ինչպես ասում են՝ էլի լավ է, գոհ ենք, լավ է ուշ, քան երբեք։

Մենք մեկնաբանություն խնդրեցինք նախարարի մամուլի խոսնակից։ Նա նշեց, որ իրազեկում հունվարի 1-ից են անում։
«Հունվարից սկսած, նախապես ենք արել, հետո, որ ուժի մեջ մտավ ընթացքում էլ ենք արել պարբերաբար։ Սա ուղղակի հերթական փուլային իրազելումն էր։ Հուլիսի 1-ից առաջին փուլն է ուժի մեջ մտել, երկրորդ փուլը հաջորդ տարի է մտնելու ուժի մեջ։ Մենք էլի ինֆոգրաֆիկաներով, հարցազրույցներով իրազեկույմ արել ենք և՛ տեքստային, և՛ ինֆոգրաֆիկ տարբերակով, և հարցազրույցներով, որ կարողանանք հասանելիություն ապահովել, ընդ որում միայն ֆեյսբության էջը չի։ Նախարարության մյուս հարթակներով նույնպես մենք իրազեկում անում ենք, հետևաբար մենք միայն 19-ին չենք հիշել ու իրազեկեում արել մյուս փուլերի համար էլ ենք անում»։

Նախարարության ֆեյսբության էջում մենք փորձեցին գտնել նախարարության մյուս իրազելումները, սակայն նախարարության էջում գործող որոնողական համակարգով փնտրտուքի արդյունքում միակ իրազեկումը, որ գտանք՝ կատարվել էր մայիսի 16-ին։ Նախարարությունը այդ գրառմամբ տեղեկացրել էր միայն, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակացույցը։ Ըստ այդմ՝ նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 1-ից Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով: Որևէ այլ գրառում այս թեմայով նախարարության ֆեյսբուքյան էջում այդպես էլ չհայտնաբերեցինք։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին